Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտ․ Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

325
Չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ., 12:30
Ըմբշամարտ․ Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Դաղստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարը կշարունակի Հայաստանը ներկայացնող 3 ըմբիշ։

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 9։0 հաշվով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Ռոբերտ Ավանեսյանին, իսկ քառորդ եզրափակչում 8։0 հաշվով հաղթեց Հունաստանի ներկայացուցիչ Լաոկրատիս Կեսիդիսի հետ։ Կիսաեզրափակչում Արթուրը 9։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիան ներկայացնող Մատե Կուոսմանենին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Սերբիան ներկայացնող Միխեյ Կաջայայի հետ:

82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում տուշեով հաղթեց խորվաթ Բոժո Ստարցևիչին։ 1/4 եզրափակչում Մանուկյանը 5։2 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին, իսկ կիսաեզրափակչում Մաքսիմը 8։0 հաշվով հաղթեց Հունգարիան ներկայացնող Լասլո Շաբոյին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի Բելառուսը ներկայացնող Վիկտոր Սասունովսկու հետ։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում 5։3 հաշվով հաղթեց սերբ Մատե Նեմեշին, իսկ 1/4 եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Սուրկովին, ով դուրս եկավ եզրափակիչ՝ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն տալով մեր ըմբիշին։

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակչում 7։6 հաշվով հաղթեց մոլդովացի Վիկտոր Չոբանուին, իսկ 1/4 եզրափակչում պարտվեց Դաթո Չխարտեշվիլիին, ով չհասավ եզրափակիչ և Արմենն ավարտեց պայքարը։