Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

WhatsApp-ի ղեկավարը պաշտոնաթող է արվել

3090
Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 15:40
WhatsApp-ի ղեկավարը պաշտոնաթող է արվել

WhatsApp հայտնի մեսենջերի ղեկավար Յան Կումը լքել է պաշտոնը: ԶԼՄ-ներն այդ որոշումը կապում են Յան Կումի և Facebook սոցցանցի ղեկավարության միջև տարաձայնությունների հետ, այդ թվում՝ անվտանգության հարցերով:

«Առաջ շարժվելու ժամանակն է եկել: Ես լքում եմ այն պահին, երբ մարդիկ WhatsApp-ի օգնությամբ կարող են անել ավելին, քան ես կարող էի պատկերացնել»,- գրել է Կումը Facebook-ի իր էջում:

Washington Post պարբերականը պնդում է, որ Կումը նման որոշում է կայացրել Facebook-ի ղեկավարության հետ ծագած տարաձայնությունների պատճառով՝ հաղորդագրություններ ուղարկելու ծառայության անվտանգության և անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ:

Պարբերականը նշում է, որ Կումն ու իր գործընկեր Բրայան Էքթոնը 2014թ. Facebook-ին վաճառելով մեսենջերը, խոստացել էին պահպանել դրա անկախությունն ու օգտատերերի պաշտպանության սկզբունքները: