Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Արթուր Շահինյանը շարունակում է պայքարն ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

323
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 22:55
Արթուր Շահինյանը շարունակում է պայքարն ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Դաղստանի Կասպիյսկ քաղաքում այսօր մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ մտած Հայաստանը ներկայացնող 3 ըմբիշից միայն մեկն է սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացել։ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը 1/8 եզրափակչում 1։9 հաշվով զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Բեկխան Օզդոևին, ով հասել է եզրափակիչ՝ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն տալով մեր ըմբիշին։ Արթուրը պայքարը կշարունակի վաղը։ Այսօր մրցագորգ դուրս եկած մեր մյուս երկու ըմբիշներին՝ 77 կգ քաշային Կարապետ Չալյանին և 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանին, հաղթած մարզիկները չհասան եզրափակիչ՝պայքարը շարունակելու հնարավորություն չտալով մեր ըմբիշներին։