Մեր ըմբիշները պահպանում են բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորությունը
![]() Դաղստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանը ներկայացնող 3 ըմբիշ։ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը պայքարն սկսեց 1/16 եզրափակչից՝ 8։0 հաշվով հաղթելով Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Պետրիսնինին: 1/8 եզրափակչում Չալյանը 9։1 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Միկոլա Դարագանին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ 2։6 հաշվով պարտվեց Շվեդիան ներկայացնող Ալեքս Բլյուբերգ Կեսիդիսին: 87 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը որակավորման փուլում 9։0 հաշվով հաղթեց իսպանացի Պեդրո Գարսիային, սակայն 1/8 եզրափակչում 1։9 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բեկխան Օզդոևին: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը նույնպես մեկնարկեց հաղթանակով՝ 1/8 եզրափակչում առավելության հասնելով Բելառուսի ներկայացուցիչ Խայբարովի նկատմամբ, սակայն 1/4 եզրափակչում 2։6 հաշվով զիջեց Մոլդովայի ներկայացուցիչ Դոնիոր Իսլամովին։ Մեր ըմբիշները վաղը կկարողանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
