Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

Ավտովթար Բաշինջաղյան փողոցում. տուժածի վիճակը կայուն ծանր է

349
Կիրակի, 29 ապրիլի, 2018 թ., 11:00
Ավտովթար Բաշինջաղյան փողոցում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Ապրիլի 29-ին՝ ժամը 06:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Բաշինջաղյան փողոցի թիվ 94 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Օ. Կ., ծնված 1995թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թիվ 94 տան պատին:

Փրկարարներն Օ. Կ-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: