Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հետաձգել է բոլոր հանդիպումներն՝ անորոշ ժամանակով

264
Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ., 14:45
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հետաձգել է բոլոր հանդիպումներն՝ անորոշ ժամանակով

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ անորոշ ժամանակով հետաձգում է պատանեկան առաջնությունը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին ընթանում է համաժողովրդական ընդվզում՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել անորոշ ժամանակով հետաձգել պատանեկան առաջնությունների բոլոր հանդիպումները»,- նշված է հայտարարության մեջ: