Երևանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
![]() Մինչև 23 տարեկանների սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը հատեց եզրագիծը: Այսօր մարզիկներն արդեն լքում են Հայաստանը: Ընդհանուր առմամբ այս օրերին Հայաստան էր ժամանել 34 երկրի 432 պատվիրակ։ Նրանք խոստովանում են, որ Հայաստանից հեռանում են լավ տպավորությունների: Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնությունում խաղարկվեց մեդալների 12 հավաքածու, որից 6-ը՝ թիմային պայքարում: Մեդալային հաշվարկում 5 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով հաղթող դարձավ Իտալիայի հավաքականը: 4 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալով Ռուսաստանի ընտրանին 2-րդն էր, իսկ լավագույն եռյակը, 1 ոսկե ,3 արծաթե ու 6 բրոնզե մեդալով, եզրափակեցին ֆրանսիացիները: Մրցաշարի ավարտից հետո սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը մրցաշարի դրոշը հանձնեց Եվրոպայի կոնֆեդեացիայի փոխնախագահին: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի հաջորդ առաջնության անցկացմանը հավակնում են Բուլղարիայի Պլովդիվ և Վրաստանի Բաթում քաղաքները: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
