Արագածոտնի մարզում 27-ամյա վարորդը ВАЗ 2105-ով բախվել է հսկայական քարերին և 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում
Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչ, 27-ամյա Գարիկ Սադոյանը Մարգարա–Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2115 մակնիշի 35 FG 154 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հսկայական քարերին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Սադոյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյանի գլխավորությամբ և հիվանդանոց է տեղափոխել գյուղապետը՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով: Ճանապարհին արդեն վիրավորը տեղափոխվել է վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան: Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: |
Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
119Երեկ, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
114Երեկ, 10:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
106Երեկ, 10:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
104Երեկ, 10:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
138Երեկ, 00:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
30603.05.2024, 16:24