Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Նիկո Կովաչը՝ «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ

314
Ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ., 16:25
Նիկո Կովաչը՝ «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ

Մյունխենի «Բավարիա»-ն պաշտոնապես հաստատեց, որ հաջորդ մրցաշրջանում ակումբը կգլխավորի 46-ամյա Նիկո Կովաչը։ Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2018-ի հուլիսի 1-ից։ Մյունխենյան ակումբը երեկ համաձայնության է եկել խորվաթ մասնագետի հետ։ Մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է 3 տարվա համար։ Նշվում է, որ «Բավարիա»-ն «Այնթրախտ»-ին 2,2 մլն եվրո հրաժարագին է վճարել՝ Կովաչի համար։ Նիկոյի հետ Մյունխեն կտեղափոխվի նաև նրա եղբայրը՝ 44-ամյա Ռոբերտ Կովաչն, ով նաև նրա օգնականն է։