Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ը և «Բավարիա»-ն կիսաեզրափակչում են (տեսանյութ)

391
Հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ., 00:55
Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ը և «Բավարիա»-ն կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Րոպեներ առաջ ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումները։ Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ գերլարված պայքարում 1։3 հաշվով պարտվեց «Յուվենթուս»-ին, սակայն այդ մեկ գոլը, որը հանդիպման 90-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Կրիշտիանու Ռոնալդուն, կիսաեզրափակիչ դուրս բերեց թիմին։ Ընդհանուր դիմակայության հաշիվը 4։3 է։ Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սևիլիա»-ի հետ, սակայն առաջին խաղում տոնած 2։1 հաշվով հաղթանակի շնորհիվ պայքարը կշարունակի կիսաեզրափակչում։