Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Զարգացման մրցաշարի 1-ին օրվա արդյունքները

303
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 20:45
Զարգացման մրցաշարի 1-ին օրվա արդյունքները

Ապրիլի 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Զարգացման մրցաշարը: Առաջինը խաղադաշտ դուրս եկան Հայաստանի Մ-14-1 և Բելառուսի Մ-14 հավաքականները: Հայաստանի Մ-14-1 հավաքականը հաղթեց 2:1 հաշվով:

Այնուհետև, Հայաստանի Մ-14-2 հավաքականը ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Ղազախստանի Մ-14 ընտրանու հետ: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում հաղթեցին մեր հավաքականի ֆուտբոլիստները:

Հայաստանի Մ-15 ընտրանին նույնպես հանդիպեց Ղազախստանի իր հասակակիցների հետ: Կրկին գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, բայց այս անգամ հետխաղային 11-մետրանոց հարվածաշարն ավելի հստակ իրացրեցին ղազախ ֆուտբոլիստները:

Իրանի և ՆՀՀ Մակեդոնիայի Մ-15 հավաքականների մրցավեճն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ Իրանի Մ-15 ընտրանու:

Օրվա վերջին խաղում Կիպրոսի Մ-15 հավաքականը հաղթեց Բելառուսի իր հասակակիցներին 1:0 հաշվով:

Վաղը կայանալու են Մ-14 մրցաշարի հետևյալ հանդիպումները՝

11:00 Հայաստան 1 - Իրան
13:30 Հայաստան 2 - ՆՀՀ Մակեդոնիա
16:00 Բելառուս - Ղազախստան