Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Վարդան Մինասյանը գլխավորեց Հայաստանի ազգային հավաքականը

320
Երեքշաբթի, 10 ապրիլի, 2018 թ., 17:05
Վարդան Մինասյանը գլխավորեց Հայաստանի ազգային հավաքականը

Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը:

Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացաված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։

Հիշեցնենք, որ MAMUL.am-ի անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ մեր ընթերցողները նույնպես ցանկանում են հավաքականի ղեկին տեսնել Վարդան Մինասյանին։