Վարդան Մինասյանը կրկին կգլխավորի Հայաստանի հավաքականը
![]() Այսօր հայտնի է դարձել, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից։ Ասում են, որ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին կստանձնի Վարդան Մինասյանն, ով այժմ աշխատում է որպես ՀՖՖ տեխնիկական տնօրեն։ Այս նշանակումն առավել իրատեսական է թվում՝ հաշվի առնելով, որ հավաքականը պայքարում է Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգրի համար, որը կարող է ձեռք բերել Ազգերի լիգայի մրցաշարին հաջող մասնակցելով։ Իսկ հավաքականն իր լավագույն արդյունքները գրանցել է հենց Մինասյանի օրոք։ Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը հավաքականը գլխավորել է 2009-2013 թվականներին։ Հենց նրա օրոք մեր հավաքականը վերելք էր ապրում։ 2009-ին նա շարունակել է երջանկահիշատակ Յան Պորտերֆիլդի գործը՝ 2 անգամ ռեկորդ գրանցելով Հայաստանի հավաքականի հետ՝ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցրած հորիզոնականով։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
