Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Ցանկանում եմ դառնալ «Արսենալ»-ի լեգենդը»․ Մխիթարյան

355
Հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ., 14:15
«Ցանկանում եմ դառնալ «Արսենալ»-ի լեգենդը»․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «FourFourTwo» ամսագրին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է «Մանչեսթր Յունայթեդ»-ից «Արսենալ» տեղափոխությանը․ «Երբ լսեցի, որ կարող եմ տեղափոխվել «Արսենալ», ասացի՝ «Այո, ցանկանում եմ անել դա»: Ինձ համար կարևոր է հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմում հանդես գալը: Կարոտել էի հարձակողական ֆուտբոլ խաղալը: «Արսենալ» տեղափոխվեցի՝ իմանալով, որ Արսեն Վենգերը ցանկանում է ինձ տեսնել թիմում։ Դա ուղղակի Սանչեսին փոխարինելու միջոց չէր։ Ցանկանում եմ անունս գրել «Արսենալ»-ի պատմության մեջ և դառնալ ակումբի լեգենդը: Ցանկանում եմ շատ գոլեր խփել, փոխանցումներ կատարել և տիտղոսներ նվաճել և երջանկացնել երկրպագուներին»,- նշել է նա։