Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Մեկնարկում է «Grenke Chess Classic»-ը

393
Շաբաթ, 31 մարտի, 2018 թ., 12:15
Մեկնարկում է «Grenke Chess Classic»-ը

Գերմանիայում այսօր մեկնարկում է «Grenke Chess Classic» ամենամյա մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները։ Մասնակիցներն են անցած տարվա մրցաշարի հաղթող Լևոն Արոնյանն, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան, և ուժեղագույն գրոսմայստերներ Մաքսիմ Վաշյե Լագրավը, Նիկիտա Վիտյուգովը, Արկադի Նայդիչը, Գեորգ Մեյերը, Մաթիաս Բլուբաումը և միակ կին մասնակից, միջազգային գրոսմայստեր Հու Յիֆանը։

Առաջին երեք տուրը կանցկացվի Կարլսրուեում, իսկ 4-րդ տուրից մրցաշարի անցկացման վայրը կտեղափոխվի Բադեն Բադենի մշակույթի տուն: Առաջին 40 քայլի համար յուրաքանչյուր մասնակցի կտրվի 100 րոպե, որից հետո կտրամադրվի 50 րոպե՝ հաջորդ 20 քայլի համար, ապա կավելացվի ևս 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան ավելացումով։

Մինչև 40-րդ քայլը ոչ-ոքի առաջարկել չի թույլատրվում։

Ուշագրավ է, որ առաջին տուրում հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան կխաղա աշխարհի գործող չեմպիոնի հետ: