«Հպարտ եմ, որ կարողացա օտար երկրում բարձրացնել հայոց եռագույնը». արցախցի մարտիկ
![]() Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած MMA-ի18-20 տարեկանների աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանը ներկայացնող արցախցի մարտիկ Մարատ Բարսեղյանը 61,2 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ։ Մրցելույթից իր տպավորություններով Մարատը կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։ «Գոհ եմ մասնակցությունիցս, որովհետև առաջին մրցակիցս՝ չեխ մարզիկն, անցած տարի ինձ հաղթել էր աշխարհի առաջնությանն, իսկ այս անգամ ես ռևանշի հասա՝ 3 ռաունդ տևած մենամարտում։ Երկրորդ մրցակիցս հնդիկ էր, որին հաղթելով, մտա եզրափակիչ, որտեղ էլ մենամարտեցի ռուս մարզիկի հետ, պարտվեցի և գրավեցի երկրորդ տեղը։ Հպարտ եմ, որ կարողացա օտար երկրում բարձրացնել հայոց եռագույնը։ Հաղթանակս նվիրում եմ հայ ժողովրդին»։ Սպորտի ընտրության մասին հարցին Բարսեղյանը պատասխանեց․ «Հինգ տարի զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտով։ Արդեն 3 տարի է, ինչ MMA-ով եմ զբաղվում։ Հինգ տարի ըմբշամարտով զբաղվելուց հետո հասկացա, որ դա իմ մարզաձևը չէ։ MMA-ում ինձ դուր են գալիս հարվածային աշխատանքները, գրեփլինգը, կոտրող-խեղդող հնարքները։ Բացի այդ, MMA-ն աշխարհահռչակ մարզաձև է և մեծ ճանաչում է բերում»։ ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54

