Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայ շախմատիստներն առաջատարներին հետապնդողների խմբում են

260
Չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ., 12:40
Հայ շախմատիստներն առաջատարներին հետապնդողների խմբում են

Բաթումում երեկ տեղի ունեցավ Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրը: Առաջատարներին հետապնդողների խմբում ընթացող մեր երկու ներկայացուցիչները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը, մրցում էին միմյանց դեմ: Պարտիան ավարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանի հաղթանակով: Մրցաշարում կարևոր հաղթանակներ տոնեցին Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը: Վերջին տուրից առաջ 8 շախմատիստ վաստակել է 7,5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 7-ական միավոր և միայն կես միավորով են հետ մնում առաջատարներից:

Մեր ներկայացուցիչներից մրցաշարում հաջող ելույթներն են շարունակում պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Աննա Սարսգայնը: Հակոբյանը վաստակել է 6,5 միավոր և այս պահին շուրջ 24 կետով բարելավում է իր անհատական վարկանիշը: Տպավորիչ է նաև պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանի ելույթը, ով վաստակել է 5 միավոր և իր գործակիցը բարելավում է միանգամից 93 կետով: