Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Գնում ենք չեմպիոնության հետևից»․ բռնցքամարտիկները՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունից ակնկալիքների մասին

486
Երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ., 22:50
«Գնում ենք չեմպիոնության հետևից»․ բռնցքամարտիկները՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունից ակնկալիքների մասին

Ռումինիայի Թարգու Ջիու քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը։ Մինչ ստուգատեսին մեկնելը Հայաստանի հավաքականի մի քանի բռնցքամարտիկներ ստուգատեսից իրենց ակնկալիքներով կիսվեցին MAMUL.am-ի թղթակցի հետ։

Վահե Բադալյան
Վահե Բադալյան

Վահե Բադալյան․ «Մեծ ակնկալիքներ ունեմ այս առաջնությունից՝ մեդալի, ցանկալի է բարձր կարգի։ Պետք է գոհացնեմ մարզիչներիս և ինքս ինձ։ 2 տարի է, ինչ մեծահասակների թիմում եմ, և ուզում եմ բարձր արդյունք ցույց տալ։ Ինձ առավել հարմար 52 կգ քաշային կարգում եմ հանդես գալու։ Մի տարի հանդես եկա 56 կգ-ում, բայց նորից վերադարձա հին քաշային կարգիս։ Ճիշտ է, քաշ գցելու խնդիր եմ ունենում, բայց ինձ այս քաշում ավելի լավ եմ զգում։ Ընհանուր առմամբ, թիմը լավ է նախապատրաստվել առաջնությանը։ Մարզիչներն ու ավագ ընկերներն օգնել են ամեն հարցում, այդ պատճառով շատ մեծ ակնկալիքներ կան»։

Նարեկ Մանասյան
Նարեկ Մանասյան

Նարեկ Մանասյան․ «Լավ մարզավիճակում եմ։ 3-4 կիլոգրամ քաշ եմ գցել, դա ինձ ավելի մեծ արագություն է տալիս։ Լավ ենք նախապատրաստվել, թիմում բարձր տրամադրություն է։ Գնում ենք չեմպիոնության հետևից։ Մասնակցել եմ նախորդ առաջնությանը, բրոնզե մեդալ նվաճել։ Այս անգամ ավելի լավ եմ նախապատրաստվել։ Աստված առաջ, գնում եմ հաղթանակի հետևից։ Մրցակիցներիս չեմ ուսումնասիրել, քանի որ դեռևս չգիտեմ թե ովքեր են նրան։ Քչերն են ծանոթ, բայց դա խնդիր չի լինելու, ոչինչ չի խանգարի՝ հաջող հանդես գալու համար»։

Գուրգեն Հովհաննիսյան
Գուրգեն Հովհաննիսյան

Գուրգեն Հովհաննիսյան․ «Հույսերը միշտ մեծ են եղել, հիմա պետք է արդարացնեմ դրանք։ Ժամանակն է եկել։ Լավ մարզավիճակում եմ, գիտեմ մրցակիցներիս։ Շատ մրցաշարերում ենք հանդիպել։ Բոլորս հավասար տղաներ ենք և հաղթելու հնարավորություն բոլորս էլ ունենք։ Մնում է պարզենք, թե ում բախտը կժպտա։ Ուժերիս վստահ եմ։ Մնացածը ռինգը ցույց կտա»։