«Լավ մասնակցության ակնկալիքներ ունեմ՝ չեմպիոնական վերադարձով հայրենիք». Դավիթ Թորոսյան
![]() Ռումինիայի Թարգու Ջիու քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը։ Մինչ ստուգատեսին մեկնելը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց տղաներից իր սպասելիքների մասին։ «Երիտասարդները մի փոքր փափուկ է ասված, քանի որ մինչև 22 տարեկանները բռնցքամարտում այդքան էլ երիտասարդ չեն։ 18 տարեկանից բռնցքամարտիկները մասնակցում են մեծահասակների առաջնություններին և արդյունքներ գրանցում։ Ինչևէ, այս տարի կայանալու է 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Անցած ստուգատեսից 2 բրոնզե մեդալով վերադարձանք, քանի որ մեզ մի փոքր ճնշեցին այնտեղ, հուսանք՝ այս անգամ չեն ճնշի։ Մեր տղաներին այս առաջնությունը մեծ փորձ կտա։ Այսօրվա մեր թիմի երիտասարդները վաղվա հավաքականի լիարժեք անդամներն են։ Մրցումներից շատ հարցեր են կախված, հնարավոր է՝ այս մասնակիցների մեջ տեսնենք Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներին։ Լավ մասնակցության ակնկալիքներ ունեմ՝ չեմպիոնական վերադարձով հայրենիք։ Լավ նախապատրաստվել ենք մրցաշարին։ Օլիմպավանում հավաք ենք անցկացրել, հիմնականում շեշտը դրվել է աճը զարգացնելու վրա՝ սպարինգային ցիկլների և ազատ մենամարտերի միջոցով։ Առաջնությանը կմասնակցի ոչ ամբողջական թիմ՝ 7 բռնցքամարտիկ։ Ինչու ամբողջական թիմ չեմ տանում, որովհետև նպատակահարմար չեմ գտնում ուղղակի մասնակցությունը։ Ինձ պետք են բռնցքամարտիկ, ովքեր մեդալներով վերադառնալու ակնկալիքներ ունեն։ Իսկ կան քաշային կարգեր, որտեղ մենք մեդալի որևէ հույս չունենք»։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
