Կաթողիկոսն օրհնեց Մայր Աթոռում համախմբված հարյուրավոր մանուկներին
![]() Մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է իբրև մանուկների օրհնության օր: Մարտի 25-ը մարդաշատ էր համայն հայության հոգևոր կենտրոնում: Վաղ առավոտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից ծնողների առաջնորդությամբ բազում մանուկներ արդեն ժամանել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճարի առջև տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, որի ընթացքում հոգևոր դասն օրհնեց աշխարհի չորս կողմերը: Վերջում Նորին Սրբությունը տոնի առիթով իր օրհնությունը բաշխեց ներկա մանուկներին: Տերունական աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը մանուկներին խաչեր ընծայեց, ներկա ժողովրդին բաժանվեցին ուռենու օրհնված ճյուղերը: Արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռ այցելած Տավուշի թեմի մի խումբ մանուկների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի: Տավուշցիները Գարեգին Բ Կաթողիկոսին ընծայեցին ձիթենու ճյուղեր և իրենց ձեռքի աշխատանքները: Նորին Սրբությունը, հայրական իր օրհնությունը բերելով պատանիներին, նրանց նվիրեց խաչեր և մաղթեց, որպեսզի Աստծո սերն ու շնորհները մշտապես առատ լինեն հայ մանուկների կյանքում և ապրեն խաղաղ ու երջանիկ: ![]() |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00

