«Սարատովի ավիաուղիները» դադարեցրել են դեպի Երևան չվերթները
935
Ուրբաթ, 23 մարտի, 2018 թ., 21:20
![]() «Սարատովի ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է Սարատովից Երևան մեկնող «6В-2922» ամենշաբաթյա չվերթի չեղարկման մասին: Այս մասին հաղորդում է «Взгляд-инфо»-ն՝ վկայակոչելով ընկերությունից SMS-հաղորդագրություն ստացած ուղևորներին: Հաղորդագրության համաձայն՝ չեն իրականացվի մարտի 27-ից մինչև հոկտեմբերի 23-ը դեպի Երևան չվերթները (նախկին դեպի Հայաստան ինքնաթիռները մեկնում էին հինգշաբթի օրերին): «Взгляд-инфо»-ի տեղեկությունների համաձայն՝ ուղևորներից մեկը չի կարողացել վերադառնալ Երևանից, և նախապես գնված տոմսի դիմաց գումարը նրան չի վերադարձվել: Սարատովի օդանավակայանում պարբերականին հայտնել են, որ հաստատում են մինչև հոկտեմբերի չվերթների դադարեցումը, սակայն, միևնույն ժամանակ, նշել են, որ կարելի է ձևակերպել գումարի վերադարձը: |

«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
5120:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
16519:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
11319:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
10419:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
11218:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
16018:19
