«Խաղադաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար»․ Տիգրան Բարսեղյան
![]() Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխության արարողությունը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Տիգրան Բարսեղյանը, լրագրողների հետ զրույցում, նշեց, որ իր համար մեծ պատիվ է լավագույնների ցանկում ներառվելը։ «Շատ հաճելի է, շատ ուրախ եմ, որ այսպիսի ֆուտբոլիստների հետ եռյակում եմ: Ամեն ինչ կանեմ, որ էլի ընդգրկվեմ այս եռյակում: Միայն-միայն առաջ։ Առաջիկայում ճիշտ է՝ ընկերական հանդիպումներ են, բայց մենք, ինչպես միշտ, խաղադաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար: Ճիշտ է՝ մարտավարական փոփոխություններ են լինելու, տակտիկական փորձարկումներ ենք անելու, բայց միայն հաղթանակ։ Թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը շատ լավ տպավորություն է թողել, լավ անձնավորություն է, լավ ֆուտբոլիստ: Հուսանք՝ կկարողանա օգնել հավաքականին»,- Բարսեղյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։ ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54

