Սատկեց հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուն
![]() Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուն երեկ սատկել է Քենիայի արգելոցում: Այս կենդանատեսակը ժամանակին լայնորեն տարածված է եղել ողջ Աֆրիկայով մեկ, սակայն արդեն 20-րդ դարի կեսերին դրանց պոպուլյացիան չէր գերազանցում 2050-ը: 2006-ին որսագողերն սպանել են ազատության մեջ ապրող վերջին առանձնյակներին: 2015-ին քենիական արգելոցում մնացել էին միայն 3 ռնգեղջյուրներ՝ 1 արու և 2 էգեր: Ելնելով այն հանգամանքից, որ արուն տառապում էր տարիքային լուրջ հվանդություններից, արգելոցի աշխատակիցները որոշել են նրան քնեցնել: Սուդան անունով ռնգեղջյուրը, որի մասին պատմել էինք ավելի վաղ, 45 տարեկան էր: Կյանքի վերջին օրերին նա չէր կարողանում անգամ ոտքի կանգնել ու լուռ տառապում էր: Մահացու ներարկում անելուց առաջ կենսաբանները հավաքել են նրա կենսաբանական նյութը: Այսօրվա դրոությամբ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրը կարելի է համարել վերացած տեսակ, թեև նույն արգելոցում դեռ ապրում են Սուդանի աղջիկն ու թոռնուհին: Հնարավոր է, այնուամենայնիվ, որ առաջիկայում հնարավոր լինի վերածնել այս տեսակն՝ արհեստական բեղմնավորման շնորհիվ: |

8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
22503.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
18703.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
23602.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
78102.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
22701.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
72420.10.2026, 20:13
