«Սկրիպալի գործը կքննարկվի ԵԽ գագաթնաժողովի ժամանակ». Մերկել
Մարտի 22-ին Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ժամանակ գլխավոր թեմաներից մեկը կլինի Մեծ Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետաքննությունը: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկիի հետ հանդիպման արդյունքներով ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Հինգշաբթի մենք կքննարկենք այդ հարցը»,- ասել է Մերկելը: Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանը պետք է ապացուցի, որ չի կապ չունի Սկրիպալի թունավորման հետ: «Մենք կարծում ենք, որ լուրջ տեղեկություններ կան գործին Ռուսաստանի ներգրավվածության հետ կապված, և այժմ Ռուսաստանը պետք է ապացուցի, որ դա այդպես չէ»,- ասել է Գերմանիայի կանցլերը: Իր հերթին, Մորավեցկին հայտարարել է, որ Մերկելի հետ քննարկել է այդ թեման: «Մենք խոսել ենք Սոլսբերիում թունավոր նյութի կիրառմամբ հարձակման մասին: Մենք համաձայնության ենք եկել, որ ԵՄ-ն պետք է վճռական, և ոչ թե խորհրդանշական պատասխան տա»,- ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել է, որ Լեհաստանը՝ հետևելով Մեծ Բրիտանիայի օրինակին, կարտաքսի ռուս դիվանագետներին: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36