Անօդաչու ավտոմեքենան առաջին անգամ մահացու վրաերթի հեղինակ է դարձել
3529
Երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ., 00:45
![]() Uber ընկերության անօդաչու ավտոմեքենան առաջին անգամ մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնի: Դա տեղի է ունեցել ԱՄՆ Արիզոնա նահանգի Թեմփե քաղաքում: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Նշվում է, որ մահացածը փողոցը հատել է հեծանիվով՝ օրվա մութ ժամին: Ընդ որում, վթարի պահին մեքենայում վարորդ է եղել, սակայն այն ղեկավարվել է ավտոմատ: Սկսվել է հետաքննություն, որի հետ համագործակցում է նաև Uber-ը: Վերջինն արդեն իր ցավակցությունն է հայտնել մահացած կնոջ ընտանիքին: Ներկա պահին երկրի բոլոր քաղաքներում անօդաչու ավտոմեքենաների փորձարկումները դադարեցվել են: |

Պոմպեյում հնագետները հայտնաբերել են շուրջ 2000 տարի փակ մնացած պահարան՝ անձնական իրերով
10917:13
Հնագետները հայտնաբերել են Հոմերոսի «Իլիականի» հերոսներից մեկի գերեզմանը
10717:01
Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
90616.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
44415.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
51515.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46908.11.2026, 18:49
