«Ֆուտբոլը բոլորի համար». հաշմանդամները ներգրավվում են ֆուտբոլային խաղերին
![]() Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս տեղի է ունեցել ֆուտբոլում ներգրավվածության ապահովման ծրագիր՝ «CAFÉ Week of Action 2018»՝ «Ֆուտբոլը բոլորի համար» կարգախոսով: Ծրագիրը նպատակ ունի նպաստել հաշմանդամների ընդգրկվածությանը ֆուտբոլային խաղերին՝ ապահովելով վերջիններիս օրինական տեղը ֆուտբոլում որպես երկրպագուներ, հյուրեր, կամավորներ, աշխատակիցներ, մարզիչներ, խաղացողներ, առաջնորդներ և որոշում կայացնողներ: 2013թ. սկսած՝ այս ծրագիրն իրականացվել է ամեն տարի՝ խորհրդանշելով հաշմանդամների կարևորագույն դերը ֆուտբոլի տարբեր ասպարեզներում՝ մասսայական ֆուտբոլից մինչև ժողովների սենյակ: Մենք համագործակցում ենք Եվրոպայի և նրանից դուրս սփռված այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով տարածել բոլորի համար համընդհանուր ներգրավվածության և հասանելիության գաղափարը «Ֆուտբոլը բոլորի համար» սկզբունքով: Այս տարի ծրագիրն իրականացվեց մարտի 3-11, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության թիմերը: Բարձրագուն խմբի առաջնության խաղերին հրավիրվեցին հաշմանդամ երկրպագուներ, հանձնվեցին թեմատիկ շապիկներ, եղան ընդհանուր լուսանկարներ, իսկ թիմերի ավագները խաղից առաջ հանդես եկան ողջույնի խոսքով: ՀՖՖ-ն իր շնորհակալությունն է հայտնում մեր հաշմանդամ երկրպագուներին՝ իրենց նվիրվածության և շարունակական աջակցության համար: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54





