ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որ երկրները կարող են «Նովիչոկ»-ի մատակարարները լինել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Նովիչոկ» անվանումով քիմիական զենքի ծագման ամենահավանական աղբյուրների անուներ է տվել՝ Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Շվեդիան և հնարավոր է՝ ԱՄՆ-ը: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հետաքննության արդյունքում Ռուսաստանին վերաբերող ինչպե՞ս հնարավոր է նման եզրակացություն ստանալ, երբ նրանք մեզ չեն տվել այդ նմուշները: Ռուսաստանում երբևէ չի եղել «Նովիչոկ» անվանումով քիմիական զենքի ուսումնասիրություն: Տրամաբանորեն նրանք չունեն այդ նյութը, չպետք է լինի: Ի՞նչ նմուշներով նրանք համեմատեցին՝ այսպիսի եզրակացության գալու համար: Եզրակացությունը ծագում է ինքնին. գուցե նույնիսկ ոչ մի եզրակացություն, բայց հարցեր: Դա նշանակում է, որ նրանք ունեն նմուշներ, որոնք թաքցնում են, կամ այդ ամենն ընդհանրապես սուտ է՝ սկզբից մինչև վերջ»,- հայտարարել է Զախարովան: Հիշեցնենք՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման համար Լոնդոնը մեղադրում է Ռուսաստանին՝ պնդելով, որ «Նովիչոկ» նյութերի խմբին պատկանող նյարդակաթվածային թույնը պատրաստված է ԽՍՀՄ-ում: Ռուսական կողմը հերքում է հանցանքին իր ներգրավվածությունը: Ավելի վաղ Զախարովան Լոնդոնի գործողություններն անվանել է «տեղեկատվական և քաղաքական շոու» և Ռուսաստանի դեմ ներկայացված մեղադրանքները՝ «բացարձակ խելացնոր»: Շաբաթ օրը Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն կանչվել է ՌԴ ԱԳՆ: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36