Մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը
Մարտի 16-ից 29-ը Վրաստանի Բաթում քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Մրցաշարին Հայաստանը կներկայացնեն Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վահե Բաղդասարյանը: Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Ընդհանուր առմամբ Հայաստանը կունենա 34 ներկայացուցիչ։ Մրցաշարը բաց է բոլոր ֆեդերացիաների ներկայացուցիչների համար՝ անկախ կոչումից և վարկանշից։ Մրցաշարն անցկացվելու է 11 խաղափուլով՝ շվեյցարական մրցակարգով՝ մարտի 17-ից 28-ը։ Մարտի 23-ը հանգստյան օր է։ Ժամակարգը՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև կտրամադրվի ևս 30 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան ավելացումով՝ առաջին քայլից սկսած։ Մարտի 28-ին կայանալիք վերջին տուրին կհաջորդեն արյունքների ամփոփումն ու փակման արարողությունը։ |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
13229.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
14129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
16428.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17324.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13321.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16920.04.2024, 20:54