Fitbit-ը բացահայտել է իր՝ 200 դոլար արժողությամբ Apple Watch-ի գաղտնիքը. ահա թե ինչ կարող է այն անել
2381
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 02:10
200 դոլար արժողությամբ Fitbit Versa-ը թողարկվել է երեքշաբթի, այն Fitbit-ի երկրորդ «խելացի» ժամացույցն է:
Fitbit Versa-ն շատ նման է Apple-ի ժամացուցին և ավելի քիչ է կենտրոնացված ֆիթնեսի վրա, քան այն ժամանակ, երբ առաջին անգամ Fitbit-ը թողարկեց Fitbit Ionic-ը: Նոր Fitbit Versa-ն դեռ ունի բազմաթիվ ֆիթնես հնարավորություններ, այդ թվում՝ ժամանակացույցով մարզվել, սրտի աշխատանքի հաշվիչ և անհատական ֆիթնես խորհրդատու: Բայց Versa ժամացույցը կարող է պատասխանել հաղորդագրություններին, բեռնել հավելվածներ և երգեր պահել: Այն նաև կունենա կանանց առողջությանը նվիրված մի քանի առանձնահատկություններ: Fitbit Versa-ն երեքշաբթի օրվանից հասանելի է նախապես պատվիրելու դեպքում և ապրիլին կհանվի վաճառքի:
Ահա թե ինչ կարող է այն անել. Fitbit Versa-ն թողարկվում է երեք գույնով՝ սև, արծաթագույն և վարդաոսկեգույն: Կառուցված է քառակուսի կլորացված եզրերով և ամբողջական սենսորային էկրանով, դրանք մոտ նույն չափսն ունեն, չնայած Fatbit-ը մի քանի միլիմետր փոքր է: Մինչդեռ Fitbit Versa-ն ընդգրկում է միայն երեք գույն, բազմաթիվ խմբեր համակերպվում են դրա հետ: Սպորտային ընկերությունը, որը քրտնա և ջրակայուն է, առաջարկում է ծիրանագույն, մոխրագույն, սև, մանուշակագույն և սպիտակ գույները: Fitbit-ը նաև առաջարկում է սև և արծաթագույն չժանգոտվող պողպատե և մետաղական գոտիներ: Versa-ի հատուկ թողարկման ժամացույցը ևս մեկ հետաքրքիր առանձնահատկություն ունի՝ NFC չիպը, որը թույլ է տալիս օգտագործել Fitbit-ի ոչ կոնտակտային վճարային համակարգը՝ Fitbit Pay-ը: Fitbit-ը հայտնում է, որ Versa ժամացույցի մարտկոցը դիմանում է ավելի քան 4 օր: Fitbit Versa-ն ջրակայուն է մինչև 50 մետր խորության վրա, այնպես որ այն կարլի է կրել լողալիս կամ սերֆինգով զբաղվելիս, բայց այն պետք է հանել, երբ գնում եք տաք լոգանքի կամ շոգեբաղնիք: Fitbit Versa-ն կարող է պահել ավելի քան 300 երգ, ավելացնել հավելվածներ և հարմար ձևով դասավորել դրանք: Versa-ն աշխատում է Fitbit-ի նոր OS 2.0 օպերացիոն համակարգով: Ընկերությունը նշում է, որ այն ավելի պարզ և ըմբռնող է։ Ահա թե ինչ կարող է այն անել, երբ խոսքը ֆիթնեսի մասին է՝ • Օրական և շաբաթական ֆիթնեսի վիճակագրում, հին տվյալների հետ մեկտեղ • Ամենօրյա ուղեցույց և մոտիվացնող հաղորդագրություններ • Հիշեցումները և մարտահրավերները ժամանակի հետ ավելի են անհատականացվում, քանի որ ժամացույցը ծանոթանում է ձեր սովորություններին • Անհատականացված դասընթացներ և գործունեության ավտոմատ վերահսկում • 24/7 սրտի աշխատանքի հսկում։ Եթե գիշերը կրեք Fitbit Versa, ապա այն կարող է հետևել ձեր քնի փուլերին։ Versa ժամացույցն ունի հարաբերական SpO2 սենսոր։ Ի վերջո Fitbit-ն ասում է, որ կարող է հետևել առողջական խնդիրներին, ինչպիսին է՝ քնի ընթացքում շնչառության ժամանակավոր դադարեցումը։ Fitbit-ը նոր միջոցներ է ձեռնարկում կանանց առողջության և առողջության պահպանման համար: Բոլորը, ովքեր օգտագործում են Fitbit հավելվածը և Versa-ն կամ անցյալ տարվա Ionic ժամացույցը, կարող են օգտագործել կանանց առողջության վրա կենտրոնացած առողջական գործիքները՝ • Ստուգում է դաշտանային ցիկլը • Զգուշացնում է ցիկլի ժամանակի մասին • Դիտարկում է դաշտանային ցիկլի տվյալներն այլ առողջական տվյալների հետ և կապ ստեղծում • Գրանցում է ախտանիշները • Կանանց առողջության հետ կապված ստուգում է առցանց նյութերը։ Fitbit Versa-ի գինը սկսվում է 200 դոլարից և նախապես պատվիրելու դեպքում այն հասանելի է։
Fitbit-ը բացահայտել է իր՝ 200 դոլար արժողությամբ Apple Watch-ի գաղտնիքը. ահա թե ինչ կարող է այն անելFitbit-ը բացահայտել է իր՝ 200 դոլար արժողությամբ Apple Watch-ի գաղտնիքը. ահա թե ինչ կարող է այն անելFitbit-ը բացահայտել է իր՝ 200 դոլար արժողությամբ Apple Watch-ի գաղտնիքը. ահա թե ինչ կարող է այն անելFitbit-ը բացահայտել է իր՝ 200 դոլար արժողությամբ Apple Watch-ի գաղտնիքը. ահա թե ինչ կարող է այն անելFitbit-ը բացահայտել է իր՝ 200 դոլար արժողությամբ Apple Watch-ի գաղտնիքը. ահա թե ինչ կարող է այն անելFitbit-ը բացահայտել է իր՝ 200 դոլար արժողությամբ Apple Watch-ի գաղտնիքը. ահա թե ինչ կարող է այն անելFitbit-ը բացահայտել է իր՝ 200 դոլար արժողությամբ Apple Watch-ի գաղտնիքը. ահա թե ինչ կարող է այն անելFitbit-ը բացահայտել է իր՝ 200 դոլար արժողությամբ Apple Watch-ի գաղտնիքը. ահա թե ինչ կարող է այն անել