«Լոնդոնն ապացույցներ ունի Սկրիպալի գործով Ռուսաստանի մեղավորության մասին». Բորիս Ջոնսոն
1234
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 14:40
Միացյալ Թագավորությունն ապացույցներ ունի ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության մասին: Այս մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ն, ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը: Նրա խոսքով՝ այդ ապացույցները «հիասթափեցնող» են: Ջոնսոնը նաև հավելել է, որ Մոսկվայի հանցանքը հաստատում է նաև նյարդապարալիտիկ նյութի ընտրությունը, որն արտադրվում էր ԽՍՀՄ-ում: Նրա կարծիքով՝ չարագործները հենց այդ նյութն են ընտրել, որպեսզի ապացուցեն, որ դրա հետևում հենց Ռուսաստանն է կանգնած: Բրիտանացի քաղաքական գործիչը, սակայն, չի հստակեցրել, թե տվյալ գործով ինչ ապացույցներ ունի Լոնդոնը: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36