Գարնան գալուն պես մի խումբ շվեյցարացիներ հսկայական սավաններն առած բարձրանում են լեռները
Տաքերն ընկնելուն պես մի խումբ շվեյցարացիներ արդեն 8-րդ տարին ուղևորվում են Ալպեր՝ արտառոց առաքելության: Նրանք իրենց հետ տանում են հսկայական սավաններ ու ծածկոցներ և դրանցով ծածկում Ռոնի սառցադաշտը, որն ամենամեծն է Շվեյցարական Ալպերում: Այսպիսով նրանք փորձում են փրկել սառցադաշտը, որն առանց այն էլ խիստ նվազել է՝ վերջին 10 տարում պակասելով 40 մետրով: Իսկ վերջին 150 տարում Ռոնի սառցադաշտը նվազել է 350 մետրով: Լեռների ստորոտներում ապրող շվեյցարացիներն էլ որոշել են հատուկ՝ լույսն արդրադարձնող սավաններով պատել մնացած մասը, որ դանդաղեցնեն դրա հալչումը: Գիտնականներն արդեն հաշվարկել են, որ այդ պրակտիկայի շնորհիվ սառցադաշտի հալվելը դանդաղել է 70%-ով: Սակայն այս սավաններն ի վիճակի չեն ամբողջովին դադարեցնել հալման գործընթացը: Ըստ հաշվումների՝ տաք օրվա ընթացքում սառցադաշտը հալվում է 10-12 սմ-ով: Եթե միջազգային հանրությունը կտրուկ միջոցներ չձեռնարկի գլոբալ տաքացման դեմ, այս և մյուս սառցադաշտերը վերջնականապես կվերանան երկրի երեսից: |
«Այստեղ եղել է Արցախի ԱԺ շենքը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
3818:18«Որդիների Կանչ»-ը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
4317:48«Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին կալանավորեց». Գեղամ Մանուկյան
4217:36«Աբովյանը Տավուշի կողքին է»․ իրազեկման ակցիա
4117:30«Տավուշում մեկին մեկ կրկնվում է 100 տարի առաջ Շիրակում տեղի ունեցածը»․ Դ․ Մալխասյան
6216:48«Փոխարենը ներողություն խնդրեն, դրել հեքիաթ են գրել»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
7216:18