Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Արսենալ»-ի դարպասապահ Չեխը ռեկորդ է սահմանել

609
Երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ., 15:30
«Արսենալ»-ի դարպասապահ Չեխը ռեկորդ է սահմանել

Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը ռեկորդ է սահմանել՝ Անգլիայի առաջնությունում անցկացրած 200 չոր խաղով։ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Ուոթֆորդ»-ի (3:0) դեմ խաղում Չեխը նաև 11-մետրանոց հարված է հետ մղել՝ անառիկ պահելով դարպասը։ Այսպիսով Չեխը դարձել է Անգլիայի պատմության առաջին դարպասապահն, ում հաջողվել է այդ ցուցանիշը գրանցել։ Հիշեցնենք, որ Չեխն Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես է գալիս 2003 թվականից։ Նա 162 չոր հանդիպում է անցկացրել «Չելսի»-ի կազմում և 38 չոր հանդիպում՝ «Արսենալ»-ի կազմում։