Իսակովի պողոտայում բախվել են Mercedes-ները, որոնցից մեկը հայտնվել է ավտոլվացման կետում. կան վիրավորներ
418
Երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ., 10:30
Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 35 FC 635 համարանիշի և Mercedes մակնիշի 35 LF 855 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև պատին և հայտնվել ավտոլվացման կետում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչներն բարձրաձայնել են, որ ճանապարհի տվյալ հատվածում հաճախակի են լինում վթարներ, վրաերթեր, և պետք է ոստիկանությունը արագաչափ տեղադրի, այլապես նման վթարներն ու վրաերթերը, չի բացառվում, որ կրկնվեն: |
«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
3708:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
121Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
244Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
104Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
15504.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
12604.05.2024, 10:30