ԱՄՆ-ն սպառնացել է դուրս գալ Իրանի հարցով միջուկային գործարքից
![]() ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ ժամանակները կարող է դուրս գալ Իրանի և վեցնյակի միջև կնքված միջուկային գործարքից: Նրա խոսքն է մեջբերում The Times of Israel-ը: Նա Թեհրանին մեղադրել է բալիստիկ հրթիռների մշակման և ահաբեկչական խմբավորումներին սատարելու համար: Փենսը բացատրել է, որ Վաշինգթոնը նման դեպքում կպահանջի վերանայել ավելի վաղ ձեռքբերված համաձայնությունները: Փենսը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց, սակայն նման խրախուսումներ այլևս չեն սպասվում: Թեհրանն ու միջնորդ 6 երկրներն իրանական միջուկային ծրագրի պայմանների շուրջ համաձայնության էին հասել 2015թ. ամռանը: Ըստ համաձայնագրի՝ Իրանը հրաժարվում է այդ ծրագրի հետագա զարգացումից՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց: Իրանի նկատմամբ սահմանափակումները, այդ թվում նավթի ներմուծման սահմանափակումը, չեղարկվել էին 2016թ. հունվարին: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
