«Ռուսաստանն իրեն ագրեսիվ է դրսևորում». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
![]() Ռուսաստանում նոր միջուկային զենքի տեսակների մշակման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ռուսաստանի վերսկսվող ագրեսիայի բաղադրիչներից է: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է The Voice of America-ն: Ստոլտենբերգը նաև սպառազինությունների մրցավազքից խուսափելու հույս է հայտնել: Անցյալ շաբաթ ՌԴ նախագահը ներկայացրեց միջուկային զենքի մի շարք նոր տեսակներ, որոնք, ըստ նրա, կարող են հարված հասցնել Երկրի ցանկացած կետի ուղղությամբ: «Անշուշտ, մենք մտահոգված ենք: ՆԱՏՕ-ն նոր «սառը պատերազմ», ինչպես նաև սպառազինությունների մրցավազք չի ցանկանում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն հայելային պատասխան չի տա Ռուսաստանի գործողություններին: «Մենք չենք պատասխանի Ռուսաստանին հայելային կերպով՝ հրթիռ՝ հրթիռի դեմ, զենք՝ զենքի դեմ, սակայն մենք արձագանքում ենք, քանի որ տեսնում ենք, որ Ռուսաստանն իրեն առավել ագրեսիվ է դրսևորում»,- նշել է նա: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
