Լաքոտը մեկնաբանել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությունը
![]() Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» մասին հայտարարությունը: «Ֆրանսիան դեմ է նման հայտարարություններին և դատապարտում է ցանկացած ելույթ, որը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին»,- ասել է Լաքոտը՝ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել էր Ալիևի հայտարարությանը: «Ֆրանսիան շարունակում է լիարժեք մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը բանակցային լուծման որոնմամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության կողﬔրին բարեխիղճ աշխատել այս ուղղությամբ, մասնավորապես, զերծ ﬓալով յուրաքանչյուր հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»: Ալիևի այդ ցանկությունները միջազգային հանրության կողմից սուր քննադատության էին արժանացել: ՀՀ նախագահն Ալիևի խոսքերը զառանցանք էր անվանել: «Մեկ շաբաթում Ղարաբաղը վերադարձնելու» մասին հայտարարել էր նաև Ալիևի օգնականը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
