Թրամփը մտադիր է Սպիտակ տնից հեռացնել դստերն ու փեսային
2466
Շաբաթ, 03 մարտի, 2018 թ., 10:40
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ իր դուստր Իվանկան և նրա ամուսին Ջարեդ Քուշները լքեն Սպիտակ տունը: Այդ կապակցությամբ Թրամփը խնդրել է աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիին հեռացնել նրանց, հաղորդում է The New York Times-ը: Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Թրամփի վարչակազմի մի շարք աշխատակիցներ դժգոհում են, որ Իվանկան և նրա ամուսինը, ովքեր նախագահի օգնական են հանդիսանում, աշխատում են Սպիտակ տանը: Ընդ որում, Թրամփն ինքն է երբեմն կիսվում իր խորհրդականների հետ, որ Իվանկան և նրա ամուսինն ի սկզբանե չպետք է զբաղեցնեին այդ պաշտոննները: The New York Times-ը նշում է, որ չնայած Թրամփը Քելիին դիմել է նրանց հեռացնելու հարցով, դստերն ու փեսային էլ ասել է, որ պետք է շարունակեն աշխատել: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
