Արտասահմանյան լրատվամիջոցները՝ ՀՀ նախագահի ընտրության մասին
![]() Այսօր ԱԺ գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահ՝ 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ: Արտասահմանյան լրատվամիջոցները ևս անդրադարձել են ՀՀ 4-րդ նախագահի ընտրությանը: Մասնավորապես, «Взгляд» պարբերականը հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնում իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված միակ թեկնածու Արմեն Սարգսյանի մասին: «Սարգսյանի օգտին է քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 10-ը: Այդպիսով, քվեարկել է 101 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել»,- գրում է РИА «Новости»-ն: «Интерфакс»-ն, իր հերթին, նշում է, որ նոր նախագահի ընտրման պահից երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման ձևին: Cyprus online-ը գրում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ երկրի նոր նախագահ նշանակվելու մասին: «Արմեն Սարգսյանը հաջողություն է մաղթում Սերժ Սարգսյանին, ով, ինչպես ընդդիմադիր առաջնորդներն են ասում, կարող է այժմ վարչապետի պաշտոնին հավակնել»,- գրում է կայքը: Reuters-ը ևս մեկնաբանում է. «2015թ. դեկտեմբերին Հայաստանը կիսանախագահականից անցավ խորհրդարանական կառավարման»: Eurasianet-ը նշում է նոր փոփոխություններից հետո տնտեսական վիճակի և Ռուսաստանի հետ հարաբերությունների անհայտ լինելու մասին: Բրիտանական Daily Star-ը հաղորդում է ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլին նախագահի պաշտոնը լքելուց հետո կառավարական նոր համակարգն ամրապնդելու փորձի մասին: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
