Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռ ժխտում են Ցեղասպանությունը». Independent

1884
Ուրբաթ, 02 մարտի, 2018 թ., 11:15
«2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռ ժխտում են Ցեղասպանությունը». Independent

Ամերիկյան The Independent պարբերականը հրապարակել է լրագրող Ռոբերտ Ֆիսկի հոդվածը, որում լրագրողը պատմում է թուրք քաղաքացիների ծագումնաբանական տվյալների բացահայտման և վերջինների բուռն արձագանքի մասին:

«Մինչ սուլթան Էրդողանի ինքնավարությունը հազարավոր թուրքեր ազատ էին, չնայած մասնակիորեն, խոսում էին իրենց տոհմի մասին: Նրանք գիտեին, որ հայերի զանգվածային սպանությունների և խոշտանգումների տարիներին քրիստոնյա ընտանիքները փրկություն էին գտնում իսլամի մեջ, տասնյակ հազարավոր հայերի ամուսնացնում էին թուրքերի կամ քրդերի հետ, իսկ նրանց երեխաները մեծանում էին իբրև մուսուլման և իրենց թուրք համարում, սակայն գիտեին, որ մասամբ հայ են: Տասնյակ հազարավոր հայ որբ երեխաներ հաճախում էին մուսուլմանական դպրոցներ, ստիպված էին թուրքերեն խոսել և փոխել իրենց անունները: Հնարավոր է, որ 2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռևս շարունակում են ժխտել Ցեղասպանության փաստը»,- գրում է Ռոբերտ Ֆիսկը:

Ամերիկացի լրագրողը պատմում է նաև, որ հայկական «Ակօս» պարբերականի խմբագիր Հրանտ Դինքն, ով սպանվեց 2007թ. Ստամբուլում թուրք ազգայնականների կողմից, դեռևս 2003-ին հայտարարել էր, որ թուրքական կառավարությունը գրանցամատյան ունի, որում նշում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունները:

Լրագրողն ընդգծում է, որ մինչ այժմ պետական գաղտնիք է «թուրքական ազգի հայր» Քեմալ Աթաթուրքի գենետիկ ծագումը:

«Հնարավոր է, որ 2 միլիոն թուրք հայ տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռ շարունակում են հավատալ, որ Ցեղասպանություն տեղի չի ունեցել»,- եզրափակում է Ֆիսկը: