Սկանդալ՝ Գոռ Վարդանյանի անվան շուրջ․ ՀԱՈՒՖ-ն անվստահություն է հայտնում և հրաժարական պահանջում
![]() Րոպեներ առաջ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր անվստահությունը Երևանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանին և պահանջել է վերջինիս հրաժարականը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ համարում ենք, որ տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանի կողմից վերոգրյալ հարցերի վերաբերյալ կամայական մոտեցում և պարտադրանքի քաղաքականություն, ինչն ապացուցում է, որ Գ.Վարդանյանի՝ նման գործելակերպի միտումն է մարտարվեստների դաշտում առաջացնել պառակտում և ստեղծված իրավիճակը ծառայեցնել իր սեփական, նեղ և նենգ շահերին: Վստահ ենք, որ Երևանի քաղաքապետը ցուցում չի տվել Գ.Վարդանյանին՝ դիտավորությամբ գործելու ի վնաս հանրապետական ֆեդերացիաների և ստեղծել իրավաբանական անձ հանդիսացող քաղաքային ֆեդերացիաներ, որոնք, ի սկզբանե, դատապարտված են դառնալու անվերահսկելի փուչիկներ, էլ ավելացնելով խառնաշփոթը մարտարվեստների դաշտում: Ելնելով վերոշարադրվածից՝ ՀԱՈՒՖ-ը հայտարարում է իր անվստահությունը Գոռ Վարդանյանին՝ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԻՐ ԱՆՀԱՊԱՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, չի ճանաչում ք.Երևանի ուշուի ֆեդերացիան և արգելում է ՀԱՈՒՖ-ի բոլոր մարզիչներին ու մարզիկներին անխտիր՝ մասնակցել ուշուի քաղաքային ֆեդերացիայի միջոցառումներին: Արգելքը շրջանցող մարզիչները և մարզիկներն, անկախ իրենց դիրքից և վաստակից, անմիջապես կհեռացվեն ՀԱՈՒՖ-ի կազմից»,- նշված է հայտարարության մեջ։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
