90 կողմ, 10 դեմ. Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ չորրորդ նախագահ
![]() Աժ հաշվիչ հանձնաժողովը հրապարակեց ՀՀ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկության արդյունքները: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 90 կողմ, 10 դեմ: Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ չորրորդ նախագահ: Նա իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստի ժամանակ: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր պատգամավորներին քվեարկության համար: Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունը և եռանդը կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու համար՝ ծառայելով ՀՀ քաղաքացիներին ու ժողովրդին»,- իր ելույթում քիչ առաջ ասաց նորընտիր նախագահը: Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել էր ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով:
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
