Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Պաշտոնական․ Ռուսաստանն այլևս որակազրկված չէ

334
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ., 23:00
Պաշտոնական․ Ռուսաստանն այլևս որակազրկված չէ

ՄՕԿ-ը պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը վերականգնելու մասին պաշտոնական հայտարարությունը, որի համաձայն Փհենչհան-2018-ին մասնակցած ռուս մարզիկների դոպինգ-թեստերը բացասական են եղել։ Դրանից հետևում է, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը ՄՕԿ-ին ավտոմատ կերպով վերականգնվել է։

«ՄՕԿ—ը հաստատում է, որ ռուս մարզիկների դոպինգ-թեստերը բացասական են։ Այդ պատճառով Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունն ավտոմատ կերպով կվերականգնվի»։

Նշենք, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ին անդամակցությունը դադարեցվել է 2017-ի դեկտեմբերի 5-ին, ինչի արդյունքում ռուս մարզիկները Փհենչհան-2018-ին մասնակցել են որպես օլիմպիական մարզիկ՝ առանց դրոշի և օրհներգի։