Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Բժիշկը խոսել է Շումախերի՝ առողջանալու հնարավորությունների մասին

373
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ., 21:00
Բժիշկը խոսել է Շումախերի՝ առողջանալու հնարավորությունների մասին

Նյարդաբանության կենտրոնի տնօրեն Մարկ Օբերմանը խոսել է գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի՝ առողջանալու հնարավորությունների մասին։ Հիշեցնենք, որ Ֆորմուլա 1-ի յոթակի հաղթողը 2013-ի դեկտեմբերին գլխի վնասվածք է ստացել Ալպերում դահուկ քշելիս, ինչից հետո արհեստական կոմայի մեջ է եղել։

«Հիվանդների 30-40 %-ն, ովքեր վեգետատիվ վիճակում կամ կոմայի մեջ են եղել ավելի քան 4 ամիս, վերադառնում են նորմալ կյանքին։ Չկա որևէ երաշխիք, որ նա լիովին կվերականգնվի, բայց նման հիվանդները վերադառնում են հարազատների և մտերիմների հետ կյանքին։ Շատ կարևոր է, որ հիվանդն զգա հոգատարությունը»,- նշել է Օբերմանը։