Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է երկրում փոփոխություններ կատարելու պատճառների մասին

2422
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ., 14:05
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է երկրում փոփոխություններ կատարելու պատճառների մասին

Սաուդյան Արաբիայում բարեփոխումներն ու փոփոխություններն անհրաժեշտ են զարգացման և թշնամիների դեմ պայքարի համար: Այս մասին The Washington Post-ի հետ զրույցում ասել է թագավորության արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը, փոխանցում է ТАСС-ը:

Բացի այդ, նրա խոսքով, բարեփոխումները «շոկային թերապիա» են երկրի համար, որն անհրաժեշտ է քաղաքական և մշակութային ոլորտների արդիականացման համար:

«Շոկային թերապիան կարևոր է ծայրահեղականությունը զսպելու համար, այն թույլ կտա նաև ընդլայնել կանանց իրավունքները»,- ընդգծել է նա:

Սալմանը նաև հիշեցրել է, որ երկրի պաշտպանության նախարարությունում ղեկավարության փոփոխություններ են կատարվել: Երկուշաբթի Էր Ռիյադում հայտարարել էին, որ թագավորի հրամանով պաշտոնից ազատվել և թոշակի են անցել երկրի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Աբդել Ռահման բեն Սալեհ ալ Բունյանն ու թագավորության հակաօդային պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ Մուհամեդ բեն Ավվադ Սուհայմը: Փոփոխություններ էին կատարվել նաև ցամաքային և հրթիռային զորքերի հրամանատարության շրջանում: