Ամերիկյան հետախուզությունը 2016թ. նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին ապացույցներ է ներկայացրել
![]() Ամերիկյան հետախուզությունն էական ապացույցներ է հայտնաբերել 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին, գրում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության 3 բարձրաստիճան պաշտոնյաներին: Այդ տվյալներն, ըստ հեռուստաալիքի աղբյուրների տեղեկությունների, բերված են «բացարձակ գաղտնի զեկույցից», որը նախապատրաստվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք հատուկ ծառայությունների վերլուծաբանների կողմից: Փաստաթղթի համաձայն՝ հաքերային հարձակման են ենթարկվել Ալյասկայում, Արիզոնայում, Քալիֆորնիայում, Ֆլորիդայում, Իլինոյսում, Թեխասում և Վիսկոնսկինում կայքերը: Ընդ որում, տարբեր նահանգներում հարձակումները տարբեր կերպ են իրականացվել. կայք պարզագույն ներթափանցումից մինչև տվյալների հասանելիություն: «Այդ բոլոր գործողություններն իրականացվել են ընտրական գործընթացից առաջ»,- հավաստում են հեռուստաալիքի աղբյուրները: Չնայած հարձակումների մասշտաբին՝ ամերիկյան հետախուզությունը հարձակումների նման արդյունքները բացառապես ներթափանցում է անվանում՝ ընտրական համակարգերի և նահանգների կայքերի վրա: «Սակայն ընտրողներից ոչ ոք դրա պատճառով չի հեռացվել քվեարկության ընթացակարգից, իսկ արդյունքները փոփոխության չեն ենթարկվել»,- ընգծում են հեռուստաալիքի զրուցակիցները: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
