«Ինչպիսի անխղճություն». Փայլանը քննադատել է 6 տարեկան երեխային զոհելու Էրդողանի խոսքերը (տեսանյութ)
1607
Երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ., 14:40
![]() Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է 6 տարեկան աղջկան զոհաբերելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերը: «Ինչպիսի անխղճություն: Իսկ ծափահարություննե՞րը... զանգվածային խելագարությունը շարունակվում է»,- Twitter-ի իր էջում գրել է Փայլանը: BBC-ի հաղորդմամբ՝ Էրդողանի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչել, երբ վերջինը զինվորականի հագուստով 6 տարեկան աղջկան ասել է, որ նա պատվի կարժանանա այն դեպքում, եթե զոհվի մարտական գործողությունների ժամանակ: «Եթե նա էլ զոհվի պատերազմում, նրան էլ դրոշի մեջ կփաթաթենք: Ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»,- լացող երեխային դիմել է Էրդողանը, որից հետո ծափահարություններ են հնչել: ![]() ![]() |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54


