Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ծառայել բանակում

2489
Երեքշաբթի, 27 փետրվարի, 2018 թ., 16:15
Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ծառայել բանակում

Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ծառայել բանակում, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Khaleej Times-ին:

Նշվում է, որ Էր Ռիյադում, Մեդինայում, Մեքքայում և Ալ Քասիմում կանայք կարող են դիմել թափուր աշխատատեղերի և աշխատանք ստանալ՝ կապված երկրի անվտանգության ապահովման հետ:

Դրա համար անհրաժեշտ է համապատասխանել որոշակի չափանիշներին, այդ թվում՝ ունենալ դպրոցն ավարտելու մասին վկայական:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Օմանում մարտի 1-ից կանանց թույլ են տվել տաքսի վարել: