ԱՄՆ ֆիննախը խոստացել է հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանել մոտակա մեկ ամսվա ընթացքում
![]() ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է հակառուսական նոր պատժամիջոցների սահմանման առավել հստակ ժամկետների մասին, հաղորդում է Rbc-ն՝ հղում անելով Bloomberg-ին: Այս մասին Մնուչինն ասել է Լոս Անջելեսի համալսարանում իր ելույթի ժամանակ: «Կարող եք ակնկալել, որ պատժամիջոցները կսահմանվեն մոտակա 30 օրվա ընթացքում: Մենք կիրառում ենք գործող պատժամիջոցներն ու նորերը սահմանում»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը: Մնուչինը նախորդ շաբաթ Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտնել էր Հյուսիսային Կորեայի դեմ նախապատրաստվող նոր պատժամիջոցների մասին՝ հիշեցնելով նաև Ռուսաստանի մասին: Մնուչինը կարևորել է նաև Հյուսիսային Կորեայի ղեկավարության դեմ պատժամիջոցները՝ նշելով, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ սահմանելու ավելի շատ հեղինակություն ունի, քան որևէ այլ նախագահ»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
