Apple-ը խոստովանել է, որ օգտվել է Google-ի ծառայություններից
2871
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ., 01:05
![]() Ամերիկյան Apple ընկերությունը խոստովանել է, որ օգտագործել է Google-ի Cloud Platform-ը (Google-ի ամպային պահեստը) iCloud-ի տվյալների պահպանման նպատակով, հաղորդում է CNBC-ն: Հեռուստաալիքը նշում է, որ Apple-ը պարբերաբար զեկույցներ է հրապարակել անվտանգության մասին, իսկ ավելի վաղ հրապարակված զեկույցներում նշել ընկերության կողմից տեղեկատվության պահպանման համար Amazon Web Services և Microsoft Azure համակարգերի օգտագործումը: Սակայն հունվարին թարմացված iOS Security Guide տարբերակում ասվում է, որ Apple-ն սկսել է օգտագործել Google Cloud Platform-ն, իսկ Microsoft Azure-ը ցուցակից հանվել է: Փաստաթղթում չի նշվում, թե կոնկրետ երբ է ընկերությունը սկսել օգտագործել Google-ի ծառայությունները: Իսկ Apple-ն ու Microsoft-ը դեռևս այդ տեղեկությունը չեն մեկնաբանել: |

Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
46629.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
25729.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
61928.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
63828.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
59727.09.2026, 16:36
«Երկրի ուղեծիրն ու պտտման առանցքի կողմնորոշումը տիեզերքում դանդաղ փոփոխվում են»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
23427.09.2026, 02:06
