Մերկելն ու Մակրոնը Պուտինին կոչ են արել ազդել Ասադի ռեժիմի վրա
![]() Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սրման ֆոնին, Մոսկվային կոչ են արել աջակցել Արևելյան Գութայում հրադադարի ռեժիմի հաստատմանը: Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարական շրջանակներում իրենց աղբյուրներին: Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է Գերմանիայի կառավարությունը: Վլադիմիր Պուտինին ուղղված համատեղ նամակում Մերկելն ու Մակրոնը նշել են, որ Ռուսաստանը պետք է ազդեցություն ունենա Սիրիայի կառավարության վրա, որպեսզի պաշարված շրջանի բնակիչներին վերջապես մարդասիրական օգնություն մատակարարվի: Բրյուսելում ԵՄ այլ առաջնորդների հետ հանդիպումից հետո Մակրոնի և Մերկելի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները: Հանդիպումից հետո Եվրոմիության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն, իր հերթին, նշել է. «Ասադի ռեժիմը բռնի կերպով հարձակում է գործում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա: Ասադի ռեժիմի կողմնակիցները՝ Ռուսաստանն ու Իրանը, չպետք է դա թույլ տան»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
